Sign in with Google+ linkedin ..

Քո բաժին արևը

Հորիզոնական արևային համակարգ

Հորիզոնական արևային համակարգերը նախատեսված են տաք ջրի  ավելի մեծ պահանջների բավարարման, ինչպես նաև ջեռուցման համար; Կոլեկտորները նույնն են ինչ-որ թերմոսիֆոն պարզ վակուումային համակարգինը, իսկ բաքը ճնշումային համակարգ է:

Առավելություններն են`

  • Գործում են 0-ից ցածր ջերմաստիճաններում
  • Բաքի ներքին շերտը պատրաստված է չժանգոտվող պողպատից. հետևաբար չունի խոնավության, խտացման և կորոզիայի խնդիրներ

Stacks Image 1861

Արփի 50 Ա

չափը 2,2 x 3,75 մ
հզորություն 4 կՎտ
քաշ 150 կգ
տարողություն 140 լ

Ինչպե՞ս է աշխատում

Այս համակարգը փակ է և աշխատում է ճնշման տակ, այս համակարգերում ջերմատարը շրջանառություն է կատարում հարկադրաբար, որի համար տեղադրվում է շրջանառության պոմպ: Համակարգի հիմնական բաղկացուցիչներն են կոլեկտորը և բաք-կուտակիչը: Դրանք տեղադրվում են առանձին և միացվում են խողովակագծերով: Ջրատաքացուցիչը (վակուումային կոլեկորը) սովորաբար տեղադրվում են տանիքի վրա (սակայն հնարավոր է տեղադրել նաև գետնին, անհրաժեշտ տարածության առկայության դեպքում), իսկ բաք-կուտակիչը շինության ներսում: Համակարգի աշխատանքը կառավարվում է հատուկ վերահսկիչ սարքավորման միջոցով:


Ջրատաքացուցիչները (վակուումային կոլեկորները) սովորաբար տեղադրվում են տանիքի վրա

Stacks Image 2526

© 2016 ArpiSolar

+374 10 208086, +374 11 208086, +374 96 208086, +374 95 208086

Contact us