Sign in with Google+ linkedin ..

Քո բաժին արևը

Արտաքին ֆոտովոլտային լուծումներ
Արևայն պոմպեր

Արևային էներգիայով սնվող պոմպերի օգտագործումը հատկապես կարևոր այն վայրերի համար, որտեղ կա ջրի և էլեկտրաէներգիայի հասանելիության սահմանափակություն։
ԱՐՓԻ ՍՈԼԱՐ ընկերությունն առաջարկում է երկու և երեք ֆազ Արևային ջրամատակարարման պոմպեր՝ տարբեր հզորությունների և նպատակների համար։
Համակարգը կարող է համակցվել էներգամատակարարման այլ նպատակների հետ՝ կապված տեղանքի կարիքից։
Կարող են տեղադրվել կուտակային և ընթացիկ համակարգեր։ Կուտակային համակարգը կուտակում է էներգիան մարտկոցներում և օգտագործվում ըստ կարիքի, իսկ ընթացիկ համակարգերն աշխատում են միայն արևային ժամերին։

Նախագծի արժեքը կախված է Ձեր կոնկրետ կարիքներից։
Գնային առաջարկ ստանալու համար խնդրում ենք նկարագրել Ձեր կարիքները կայքի կապ բաժնում կամ ուղարկել էլեկտրոնային նամակ info@arpisolar.com հասցեյին։

Stacks Image 1716
Փողոցային լուսավորություն
 

Արևային ֆոտովոլտային համակարգերի և  ԼԵԴ լուսատուների համադրությամբ լուծումները ամենաարագ տարածվող լուծումներից են։ Դրանք հատկապես արդյունավետ են էլեկտրականության սահմանափակ հասանելիություն ունեցող վայրերում։
Այս համակարգերն աշխատում են կուտակիչ մարտկոցների կիրառմամբ՝ ցերեկը մարտկոցները լիցքավորվում են, իսկ գիշերը լուսավորում տարածքը։
Համակարգի բաղադրիչները բավականին երկարակյաց են և աշխատում են ինքնուրույն՝ առանց արտաքին միջամտության։
Գոյություն ունեն նաև ավելի փոքր կամ հատուկ նշանակության լուծումներ՝ շենքերի և տարածքի լուսավորության համար։

ԱՐՓԻ ՍՈԼԱՐԸ բոլոր բաղադրիչները ձեռք է բերում ուղղակի արտադրող գործընկերներից։
Գնային առաջարկ ստանալու համար խնդրում ենք նկարագրել Ձեր կարիքները կայքի կապ բաժնում կամ ուղարկել էլեկտրոնային նամակ info@arpisolar.com հասցեյին։

Stacks Image 1739

© 2016 ArpiSolar

+374 10 208086, +374 11 208086, +374 96 208086, +374 95 208086

Contact us