Sign in with Google+ linkedin ..

Քո բաժին արևը

ԹԵՐՄՈՍԻՖՈՆ ՊԱՐԶ ՎԱԿՈւՈւՄԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ինչպե՞ս է աշխատում
Համակարգի աշխատանքը հիմնված է ֆիզիկայի օրենքների վրա (կոնվեկցիա, ազատ անկում և այլն) և շատ պարզ է։ Արևի լուսային և ինֆրակարմիր ճառագայթներն ընկնելով արևային կոլեկտորի ապակյա խողովակի հատուկ լուսակլանիչ շերտի վրա՝ 95%-ով կլանվում են և փոխակերպվում ջերմային էներգիայի:
Վակուումային կոլեկտորը բաղկացած է կրկնակի համառանցք թրծված ապակյա խողովակներից, որոնցից արտաքինը թափանցիկ է, իսկ ներքին խողովակը պատված է արևի ճառագայթումը կլանող հատուկ շերտով: Խողովակների միջև վակուումային հատվածն ապահովում է բարձր արդյունավետության ջերմամեկուսացում։ Իսկ հատուկ ծածկույթի և արտաքին խողովակի հաշվին առաջանում է ջերմոցային երևույթ:
Stacks Image 1716

Արփի 30

Տեխնիկական տվյալներ ՝
Արփի 30-ը, իր մեջ պարունակելով 300 լիտր ունի 2,4 կՎտ հզորություն: Մեկ խողովակի հզորությունը կազմում է 80 Վ։
Stacks Image 1861

Շնորհիվ խողովակների վրա առկա հատուկ լուսապայծառացնող ծածկույթի՝ համակարգն ապահովում է ջրի տաքացում նույնիսկ թույլ արևային օրերին։ Վակուումի շնորհիվ ջերմությունը մնում է խողովակների ներսում և բնական կոնվեկցիայի միջոցով փոխանցվում դեպի ծավալային կուտակիչ՝ բաք։ Բարձր ջերմամեկուսացումը ապահովագրում է նաև սառեցումից՝ անգամ ամենախիստ եղանակներին:

Պրեմիում և Ստանդարտ

Ստանդարտ և Պրեմիում տեսականիների որակական տարբերությունը հանդիսանում է ջրատաքացուցչի կյանքի տևողության առավելագույն ժամկետը:
Անձանց քանակ
Լիտրաժ
Քաշ
Պրեմիում
Ստանդարտ
2 հոգի
100 լիտր
60 կգ
340 000 ֏
-
4 հոգի
200 լիտր
83 կգ
460 000 ֏
380 000 ֏
6 հոգի
250 լիտր
100 կգ
520 000 ֏
430 000 ֏
8 հոգի
300 լիտր
119 կգ
560 000 ֏
480 000 ֏
* Արժեքները ներառում են 80 000 դրամ արժողությամբ տեղադրումն և հավելյալ կցամասերը
Պրեմիում ջրատաքացուցիչները մշակված են հատուկ Հայաստանի եղանակային պայմաններին համապատասխան, իսկ արտադրությունը վերահասկվում է մեր ընկերության գործարանում: Պրեմիում ջրատաքացուցիչները ծառայելու են Ձեզ առնվազն 20 տարի, ինչից հետո հնարավոր է պարզապես փոխել համակարգի վակուումային խողովակները և կիրառել ջրատաքացուցիչը ևս 20 տարի ստանալով անվճար տաք ջուր:
Ստանդարտ ջրատաքացուցիչների տեսականին համապատասխանում է հայաստանյան շուկա ներկրվող ջրատաքացուցիչների չափանիշներին, որոնք անխափան աշխատում են 15-20 տարի:

© 2016 ArpiSolar

+374 10 208086, +374 11 208086, +374 96 208086, +374 95 208086

Contact us