Sign in with Google+ linkedin ..

Քո բաժին արևը

Թերմոսիֆոն պարզ վակումային համակարգ՝ ճնշումային պարույրով
Ինչպե՞ս է աշխատում

Համակարգը հիմնված է ազատ ճնշման վրա, սակայն ունի 2-րդ՝ ճնշումային հանգույցը։ Հիմնական բաղկացուցիչներն են վակուումային խողովակները և ջրի բաքը։
Համակարգը զերծ է սառեցման վտանգից և աշխատում է տարվա բոլոր եղանակներին։ Ունի բաց և փակ հանգույց, նախատեսված է ինչպես տաք ջրամատակարարման, այնպես էլ  ջեռուցման և լողավազանի ջրատաքացման համար:
Աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչպես պարզ վակուումային համակարգի դեպքում, սակայն այն ունի պղնձյա պարույր՝ 24 մետր երկարությամբ, որը ստեղծում է փակ հանգույց։ Ի դեպ փակ հանգույցը կարող է օգտագործվել նաև որպես տաք ջրի ճնշումային համակարգ։
Այսպիսի 1 համակարգը կարող է օգտագործվել մինչև 20 քառ. մետր մակերեսի ջեռուցման համար։

Stacks Image 1716

Արփի 24 Ա

Տեխնիկական տվյալներ
չափը 2,2 x 3,75 մ
հզորություն 22 կՎտ
քաշ 103 կգ
տարողություն 250լ
ջեռուցում մինչև 15 քառ. մետր

Այս ջրատաքացուցիչ համակարգի աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչ-որ թերմոսիֆոն պարզ վակուումային համակարգինը, սակայն այս համակարգի կուտակիչ բաքում տեղադրված է պղնձյա պարույր՝ 24 մետր երկարությամբ, որի միջով հոսող ջուրը հնարավոր է օգտագործել ճնշումով ջուր մղելու կամ մեկ մարտկոցի միջոցով 15 քառ. մետր մակերես ունեցող սենյակի ջեռուցման համար: Համակարգի հետգնման ժամկետը կազմում է մինչև 3 տարի, իսկ կյանքի տևողությունը առնվազն 20 տարի:

Անձանց քանակ
Տարողություն
Քաշ
Գին (դրամ)
Անվանում
Մինչև 5
250 լիտր
103 կգ
550.000 ֏
ARPI 24+

*Գինը չի ներառում տեղադրման արժեքը , որը միջինում կազմում է 150.000 դրամ

© 2016 ArpiSolar

+374 10 208086, +374 11 208086, +374 96 208086, +374 95 208086

Contact us