Մեր մասին

«Արփի Սոլար» ընկերությունը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի ամենափորձառու ընկերություններից մեկն է, որն իրականացրել է 2000-ից ավել ծրագրել բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական և մունիցիպալ սեկտորներում, հաջողությամբ ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Արցախում։

Հիմնադրվելով 2012 թվականին Արփի Սոլար ընկերությունը գրանցել է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում, նպաստել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, արևային էներգիայի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն։

Բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ մատուցելը մեր ընկերության աշխատանքային համար մեկ սկզբունքն է, որը վստահ ենք հանդիսանում է Արփի Սոլարի ընկերության կայուն զարգացման գլխավոր հենքը։ Մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:

Արփի Սոլար ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ ապրանքներ և բաղադրիչներ, որոնք ձեռք են բերվում աշխարհի առաջատար արտադրողներից, ինչի արդյունքում մեր արևային համակարգերը ապահովում են առավելագույն քանակի էներգիա հնարավոր ամենաերկար ժամանակահատվածում:

Տարիների ընթացքում մենք կառուցել ենք ամուր գործընկերային հարաբերություններ աշխարհի առաջատար և առավել նորարական ընկերութունների հետ: Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը և ցանկացած մեծության համակարգի համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով և՛ մրցողունակ գներ, և՛ բարձր որակ:

armenՄեր մասին