Տան Համար
Հաշվի առնելով արևային էներգետիկայի մեծ ներուժը Հայաստանում, գազի և էլեկտրաէներգիայի գների հնարավոր աճը և ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացումը` առաջարկում ենք արևային ֆոտովոլտային եւ ջրատաքացման համակարգեր ձեր տունը վերականգնվող էներգիայով ապահովելու համար: Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները կիրականացնեն համակարգերի տեղադրման աշխատանքները՝ ապահովելով դրանց անխափան շահագործումն ու երկարակեցությունը։ Առաջարկվող ֆինանասական գործիքների շնորհիվ դուք հնարավորություն կունենաք միաժամանակ օգտվել տաք ջուր և էլեկտրաէներգիա ունենալու հարմարավետությունից, և ամսական վճարումներ կատարել տնտեսված միջոցներից: Խնայե՛ք Ձեր կոմունալ ծախսերի ավելի քան 90%-ը Արփի արևային համակարգերի միջոցով և կառուցե՛ք կայուն ապագա Ձեր և Ձեր երեխաների համար: