Արևային էներգիան ոչ թե շքեղություն է, այլ ռեալ խնայողություն. առաջին Solar Business Forum-ը Երևանում

Երևանում անցկացվեց իր տեսակով առաջին Solar Business Forum-ը, որը նախաձեռնել էր «Արփի Սոլար» ընկերությունը՝ արևային պանել արտադրող համաշխարհային առաջատար «Ջինկո Սոլար» ընկերության հետ համատեղ:

«Արփի Սոլար» ընկերությունը հանդիսանում է «Ջինկո Սոլար» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչը, որը, Հայաստանում լինելով ոլորտի առաջատար, զբաղվում է արևային էներգահամակարգերի վաճառքով, տեղադրմամբ և սպասարկմամբ:

Solar Business Forum-ին զեկույցով հանդես եկան «Ջինկո Սոլար» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արդա Քրիստափորեանը, «Ստուբլի» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արթուն Սաբչիանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ինչպես նաև ֆինանսական և բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Ներկայացվեցին արևային էներգետիկայի համաշխարհային տենդենցները և արևային էներգետիկայի տենդենցները Հայաստանում, թե ինչպիսի վարկային և բանկային գործիքներով է հնարավոր արևային համակարգեր ձեռք բերել, ինչպես նաև ներկայացվեցին արևային էներգիա կիրառող հաջողված բիզնեսների օրինակները Հայաստանում:

Tert.am-ի հետ զրույցում «Արփի Սոլար» ընկերության հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը նշեց, որ արևային համակարգերի միջոցով էներգիա ստանալը ոչ թե շքեղություն է, որից օգտվելու համար մեծ գումար է անհրաժեշտ, այլ ընդհակառակը՝ որոշում կայացնելու օրվանից սկսած դու կարող ես ռեալ խնայողություն անել՝ օգտվելով առաջարկվող շահավետ բանկային գործիքներից:
«Ջինկո Սոլար» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արդա Քրիստափորեանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունն արևային համակարգերի առաքման ծավալներով աշխարհում ոլորտի առաջատարն է արդեն երեք տարի: «Ընկերության համաշխարհային շուկայի մասնաբաժինը 2011թ-ից սկսած արդեն 10 տոկոսն է կազմում, ֆինանսական ծավալները տարեցտարի աճում են: Մենք ավելի քան 100 գեգավատով ավելացում ենք սպասում, ինչը նշանակում է, որ արևային էներգետիկան սկսում է գերակայել աշխարհով մեկ»,-ասաց Արդա Քրիստափորեանը:

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր խոշոր ընկերությունները նախատեսում են ամբողջովին անցնել արևային էներգիայի:

armenԱրևային էներգիան ոչ թե շքեղություն է, այլ ռեալ խնայողություն. առաջին Solar Business Forum-ը Երևանում