«Արփի Սոլար» ընկերությունը բացել է իր առաջին արևային էներգիայի իրազեկման կենտրոնը Գեղարքունիքի մարզում

2018թ-ի հունիսի 5-ին, «Արփի Սոլար» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բացեց արևային էներգիայի իրազեկման իր առաջին կենտրոնը։

Իրազեկման կենտրոնը մարզի բնակիչներին հնարավորություն կտա ծանոթանալ վերականգնվող էներգետիկայի առավելություններին և արևային էներգիայի միջոցով գումարներ խնայելու, ինչպես նաև գումարներ վաստակելու հնարավորություններին։

-Արևային էներգետիկան Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, իսկ «Արփի Սոլարը» այն առաջին ընկերություններից էր, որը հավատաց ոլորտի պոտենցիալին և իր համար նպատակ սահմանեց իրազեկել մեր երկրի բնակիչներին բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք տալիս է արևը։ 2018 թվ.-ը սկսել ենք ավելի իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, պատրաստվում ենք մեծ ներդրումներ անել այս ոլորտը զարգացնելու և ամբողջ Հայաստանով տարածելու համար: Սա թվով մեր 2-րդ իրազեկման կենտրոնն է․ առաջինը գտնվում է ք․Երևանում։ Ծրագրում ենք բացել նման կենտրոններ բոլոր մարզերում՝ այս կերպ զարգացնելով արևային էներգիայի օգտագործումը ողջ Հայաստանում և Արցախում», -մեկնաբանեց Արփի Սոլար ընկերության հիմնադիր և տնօրեն Զավեն Սարգսյանը։


«Արփի Սոլար» իրազեկման կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Երևանյան 5 հասցեով։ Կենտրոնի այցելուները կարող են ստանալ համապատասխան խորհրդատվություն,  տեղում ծանոթանալ այլընտրանքային էներգիայի բոլոր սարքավորումներին՝ արևային ջրատաքացուցիչներին և էներգիա արտադրող պանելներին, ինչպես նաև հաշվարկել սարքերի տեղադրման արժեքը։

 

 

 

 

armen«Արփի Սոլար» ընկերությունը բացել է իր առաջին արևային էներգիայի իրազեկման կենտրոնը Գեղարքունիքի մարզում